2026
2026-04-30
Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի և ՀՀ ԳԱԱ Միջազգային գիտակրթական կենտրոնի մագիստրատուրայի ուսանողները գիտահետազոտական պրակտիկա են անցել «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամում։
Պրակտիկայի շրջանակում ուսանողները ներգրավված են եղել տարածաշրջանային զարգացումների ուսումնասիրության, տեղեկատվական անվտանգության հարցերի վերլուծության, հայկական պատմամշակութային ժառանգության պահպանությանն ու հանրահռչակմանը նվիրված աշխատաժողովներին, քննարկումներին ու գիտական այլ միջոցառումներին: