2026

Ցեղասպանված հային ադրբեջանցի «գիտնականները» փորձում են ներկայացնել ջարդարար ու ցեղասպան․ Գոռ Մարգարյան

2026-04-24

«Հայոց ցեղասպանության եղելության վերաբերյալ և՛ Թուրքիայի, և՛ որոշ երկրների մոտեցումները բավականին վտանգավոր միտումներ են իրենցից ենթադրում։ Խոսքը վերաբերում է Թուրքիայում ձևավորված Հայոց ցեղասպանության վերաբերյալ ժխտողականության մոտեցմանը»,- «Գեղարդ» հիմնադրամի վերլուծաբան, պ․գ․թ․, դոցենտ Գոռ Մարգարյանընշել է «Ռադիոլուր»-ին տված հարցազրույցում։ Խոսելով ժամանակակից աշխարհում ցեղասպանության ընկալման փոփոխությունների մասին՝ վերլուծաբանն ընդգծել է, որ սկզբում թուրքական, հետո արդեն իրենց պրոքսի ադրբեջանական պատմաքաղաքական շրջանակներն ամեն ջանք գործադրում են եվրոպական, ամերիկյան և գիտական այլ շրջանակներում տարբեր լեզուներով շրջանառելու, տարածելու Հայոց ցեղասպանության ժխտողական գաղափարներ ու նյութեր՝ դրանցում առաջ քաշելով իրենց կեղծ հակագիտական-հակահայկական թեզերը։ 

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում