Պետականություն և ինքնություն․ «Գեղարդ» հիմնադրամի միջազգային աշխատաժողովները
2026-04-23
-Պատմագիտությունը չի կարող որևէ ժողովրդի սեփականությունը լինել,-նշեց «Գեղարդ» հիմնադրամի վերլուծաբան, պ․գ․թ․, դոցենտ Գոռ Մարգարյանը՝ «Ռադիոլուր»-ին տված հարցազրույցում։ Մարգարյանն ընդգծեց, որ Հարավային Կովկասի նման բարդ տարածաշրջանի պատմության հարցերը պետք է քննարկվեն ազգային մոտեցումներից ու քաղաքական հայացքներից դուրս։
Նշենք, որ «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի, ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի և Սեդլցեի համալսարանի (Լեհաստան) համագործակցությամբ տեղի ունեցան միջազգային երկու աշխատաժողովներ՝ «Պետականությունը և նրա ձևերը Հայաստանում ու հարակից երկրներում» և «Ինքնություն, պետականաշինություն, միֆաստեղծում․ էթնոքաղաքական գործընթացների վայրիվերումները Հարավային Կովկասում 20-րդ դարում» թեմաներով։