2026

Աշխատանքային հանդիպում-քննարկում «Գեղարդ»-ում

2026-04-17

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամում, Սելդցեի (Լեհաստան) համալսարանի հետ գործընկերային համագործակցության շրջանակներում, ապրիլի 16-ին տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում-քննարկում հիմնադրամի տնօրեն պ․գ․թ․, դոցենտ Ռոբերտ Ղազարյանի, վերլուծաբան, պ․գ․թ․, դոցենտ Գոռ Մարգարյանի և Լեհաստանի Սեդլցեի համալսարանի ներկայացուցիչ, դոկտոր Կատարժինա Մակսիմիուկի միջև։

Նպատակն էր բարձրացնել համատեղ իրականացվող գիտական աշխատանքների արդյունավետությունն ու առաջիկա միջոցառումների պլանավորումը։  

Հանդիպման ընթացքում քննարկվեցին գիտական համագործակցության, համատեղ տպագրության և այլ հարցեր։

Առանձին անդրադարձ կատարվեց համատեղ կազմակերպվող միջազգային աշխատաժողովների ընթացիկ աշխատանքներին, մասնակիցների զեկույցների թեմատիկ բովանդակություններին։

Աշխատանքային հանդիպում-քննարկումն անցավ կառուցողական և ջերմ մթնոլորտում։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում