2026
2026-04-16
«Հակահայկականությունը, Հայաստանի ու հայության դեմ գործելաոճն ամենօրյա խնդիր է լուծում նաև Ադրբեջան երկրի ներսում։ Եթե, պատկերացնենք, չլինի այդ ամենը, և աղերսվեն իրականությանը, ապա ադրբեջանական գործող իշխանությունը խնդիր կունենա հենց իր հասարակության հետ»,-«Մաքուր պատմություն» հաղորդման ընթացքում նշել է «Գեղարդ» հիմնադրամի տնօրեն, պ.գ.թ., դոցենտ Ռ. Ղազարյանը։
Ներկայացնելով «Գեղարդ» գիտավելուծական հիմնադրամի գործունեությունը՝ Ղազարյանը նշել է, որ հիմնադրամը վեր է հանում ադրբեջանական քարոզչական կեղծ թեզերը, ադրբեջանական պատմագիտական կոչված կեղծիքները` դրանք ներկայացնելով իրական փաստերով։