2026
2026-04-16
«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը, ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի և Սեդլցեի համալսարանի (Լեհաստան) հետ համագործակցությամբ, ս․թ․ ապրիլի 22-ին կազմակերպում է «Ինքնություն, պետականաշինություն, միֆաստեղծում․ էթնոքաղաքական գործընթացների վայրիվերումները Հարավային Կովկասում 20-րդ դարում» աշխատաժողովը։
Աշխատաժողովի բանախոսները կլինեն ոլորտի առաջատար մասնագետներ Հայաստանից, Վրաստանից և Լեհաստանից։
Աշխատաժողովի մասնակցության տեղերը սահմանափակ են․ մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել և ստանալ հաստատում հետևյալ հղումով՝ https://forms.gle/oT7kTYFYKa1HQ87KA:
Միջոցառումը տեղի կունենա ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի դահլիճում (հասցե՝ Երևան, Մ․ Բաղրամյան 24/6, 10-րդ հարկ)։
Աշխատաժողովը կանցկացվի ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում իրականացվող «Խորհրդային առասպելաշինությունը և էթնո-քաղաքական փոխակերպումները հետխորհրդային Հարավային Կովկասում. ընտելացում և ընդվզում» (25YR-6A009)։
Աշխատաժողովի աշխատանքները կմեկնարկեն ժամը 16։30-ին։