2026

Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն անմիջականորեն ենթարկվելու է Ադրբեջանի նախագահին. Վահրամ Հովհաննիսյան

2026-03-16

Նախիջևանի՝ նոր փոփոխված սահմանադրության նախաբանից հանվել են Մոսկվայի և Կարսի պայմանագրերի հղումները։ Դրանով Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն անմիջականորեն ենթարկվելու է Ադրբեջանի նախագահին։ «Գեղարդ» հիմնադրամի վերլուծաբան Վահրամ Հովհաննիսյանը «Հանրային ռադիո»-ի եթերում խոսել է Սահմանադրության փոփոխության ալիևյան նպատակների մասին։ Ըստ վերլուծաբանի՝ 1921 թվականի՝ Մոսկվայի և Կարսի պայմանագրերով ստեղծված Նախիջևանի Ինքնավար Միավորի երաշխավորները հանդիսացել են Թուրքիան և Ռուսաստանը, որոնք Նախիջևանը տրամադրել են Ադրբեջանին՝ 3-րդ երկրին չփոխանցելու պայմանով։

«Հղումները սահմանադրությունից դուրս բերելու արդյունքում Թուրքիան ու Ռուսաստանը այլևս չեն հանդիսանալու Նախիջևանի երաշխավորներ, իսկ Բաքուն դառնում է միանձնյա ղեկավար»,- նշել է վերլուծաբանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում