2026
2026-02-20
«Գեղարդ» հիմնադրամի վերլուծաբան Վահրամ Հովհաննիսյանը «Հանրային ռադիո»-ի եթերում խոսել է Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքական ու տնտեսական հակասությունների և փոխազդեցությունների մասին։ Փորձագետը «Ռադիոլուր»–ի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ հատկապես վերջին տարիներին տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձություններն էլ ավելի արտահայտիչ են դարձրել երկու նախագահների՝ Ռ․Էրդողանի և Ի․Ալիևի միջև գոյություն ունեցող հակասությունները։ Դրանք, ըստ փորձագետի, պայմանավորված են ոչ միայն Հայաստանի և Իսրայելի, այլև՝ Հյուսիսային Կիպրոսի հետ ունեցած հարաբերություններով, ինչպես նաև՝ ենթադրյալ քրդական պետության ստեղծման շուրջ հակադիր պատկերացումներով։