2026
2025-12-12
«Ադրբեջանցիները գործում են երկու ուղղություններով՝ մի կողմից վանդալիզմի ենթարկել, ոչնչացնել այն, ինչ ունի դարերի հնություն և հայկականություն, մյուս կողմից՝ Արցախի պատմամշակութային կոթողները ներկայացնում են որպես աղվանական»,- «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում նշել է «Գեղարդ» հիմնադրամի վերլուծաբան, պ․գ․թ․, դոցենտ Գոռ Մարգարյանը։ Անդրադառնալով Արցախում ադրբեջանական վանդալիզմի, հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման հիմնախնդիրներին, միջազգային կառույցների կողմնակալ գործունեությանը՝ վերլուծաբանը շեշտել է․ «Կա մարդկային գործոն, կա որոշակի կողմնակալություն հօգուտ ադրբեջանցիներ։ Սրա դեմ և սրա հետ պետք է աշխատել, միջազգային կառույցների հետ նոր գործելաոճ է պետք»։