2026
2025-12-08
«Ադրբեջանցի «գիտնականները շատ լավ գիտեն, որ Ադրբեջան անունով պետաքաղաքական որևէ միավորում, մինչև 1918 թվականը, գոյություն չի ունեցել և չէր էլ կարող ունենալ»,- «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նշել է «Գեղարդ» հիմնադրամի վերլուծաբան, պ․գ․թ․, դոցենտ Գոռ Մարգարյանը։ Վերջերս «Գեղարդ» հիմնադրամը բողոք-նամակ է ստացել Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի գիտաշխատողներից, ովքեր բողոքել են «Գեղարդ» հիմնադրամի գործունեության և, հատկապես, հիմնադրամի կայքէջի «Ազերֆեյք», «Ազերվանդալիզմ» բաժիններում ներկայացված նյութերի բովանդակության դեմ։
Ըստ Գոռ Մարգարյանի՝ ինքնության փնտրտուքի մեջ գտնվող ու դեռևս չկողմնորոշված ադրբեջանցի «գիտնականներն», ովքեր անգամ չգիտեն, թե պատմակեղծարարության որ ճյուղին հետևեն, իրավունք չունեն մեղադրելու հազարամյա պատմություն ունեցող հային՝ «Արևմտյան Ադրբեջանի տարածքն» զբաղեցնելու մեջ։