2025

Արցախում վանդալիզմ իրականացնող Ադրբեջանը Համաշխարհային ժառանգության պաշտպանության կոմիտեի անդամ

2025-11-25

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի անդամ-պետությունների գլխավոր վեհաժողովի 25-րդ նստաշրջանում Հայաստանն առաջին անգամ ընտրվել է Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ՝ ստանալով քվեարկողների ամենաշատ ձայները։ Նույն կոմիտեի կազմում ընդգրկվել է նաև Ադրբեջանը՝ չնայած վերջին տարիներին ՅՈՒՆԵՍԿՕ-ի, միջազգային կառույցների դեմ իր ակտիվ քարոզչությանը։

«Գեղարդ» հիմնադրամի վերլուծաբան Էմմա Չոբանյանը, «Ռադիոլուր»-ի հետ զրույցում անդրադառնալով թեմային, նշել է, որ տարբեր երկրներ, այնուամենայնիվ, քվեարկել են Ադրբեջանի օգտին՝ թեև այսօր էլ Արցախում մենք տեսնում ենք վանդալիզմը փաստող բազմաթիվ տեսանյութեր ու լուսանկարներ։ «Ադրբեջանական լոբբին լավ է աշխատել՝ հակառակ Արցախում Ադրբեջանի հակամշակութային քաղաքականությանը»,- ընդգծել է վերլուծաբանը։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում