2025
2025-10-15
Ադրբեջանի սոցիալական ապահովության ոլորտում ձևավորվող նոր կառույցին՝ DOST գործակալությանը, ադրբեջանական հասարակությանն ուղղորդելու նպատակով այդ գործակալության գրասենյակների թվի կտրուկ աճին, դրանցով Մեհրիբան Ալիևայի դերի մեծացմանը, սոցիալական ծրագրերի միջոցով Փաշաևների կողմից իշխանության աստիճանաբար յուրացմանը, հանձին Մեհրիբան Ալիևայի՝ Փաշաևների կլանի առաջին դեմքի ու նախագահի պաշտոնի հավանական թեկնածուի գործունեությանն է անդրադարձել «Գեղարդ» հիմնադրամի վերլուծաբան, տարածաշրջանային հարցերով փորձագետ Վահրամ Հովհաննիսյանը՝ «Ռադիոլուր»-ին տված հարցազրույցում։
Ըստ վերլուծաբանի՝ DOST գործակալության ընդլայնումը սերտորեն կապվում է Մեհրիբան Ալիևայի և նրա հայրական ընտանիքի՝ Փաշաևների հետ։
«Յուրօրինակ քարոզարշավի է նմանվում այս գործընթացը, ու քանի որ կենտրոնների հիմնումը շարունակվում է Ադրբեջանի ամբողջ տարածքում, գործընթացն ակտիվորեն առաջ է գնում․․․»,-նշել է Վ․ Հովհաննիսյանը։