2026

Էթնոստեղծման գործընթացներն Ադրբեջանում 20-րդ դարում

2025-10-02

«Անվտանգային ԴՆԹ» հաղորդաշարի հյուրն է «Գեղարդ» հիմնադրամի վերլուծաբան, պ․գ․թ․, դոցենտ Գոռ Մարգարյանը։ Խոսելով «Գեղարդ» հիմնադրամի կողմից հրատարկված «Ադրբեջան պետության առաջացումը և ադրբեջանցիների էթնոգենեզի խնդիրը» գրքի մասին (հեղ․՝ Անուշ Հարությունյան)՝ վերլուծաբանը նշեց, որ մենագրության նպատակն է ցույց տալ, թե ի՞նչ է Ադրբեջան նորաստեղծ պետությունը, ինչպե՞ս, ի՞նչ պայմաններում է այն առաջացել, և ինչպե՞ս է հակահայկականությունը դարձել ադրբեջանցու էթնոհամախմբման կարևորագույն գործոնն ու դիմագիծը։ 

«Հենց խորհրդային իշխանությունները ձեռնարկեցին Ադրբեջան պետության ստեղծման, ձևավորման, կայացման, ադրբեջանցի` նոր կազմավորվող ժողովրդի էթնոհամախմբման տարբեր դրվագների առաջքաշումը»,- ընդգծեց Գոռ Մարգարյանն՝ անդրադառնալով ադրբեջանցիների էթնոստեղծման քաղաքականությանը՝ շեշտելով, որ 20-րդ դարասկզբին ադրբեջանցիները անգամ էթնոանվանում չեն ունեցել։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում