2026
2025-09-05
Խորհրդային տարիներից ադրբեջանցի գիտնականների կողմից որդեգրված մոտեցումներին, հորինված և շինծու պատմական կերպարներին ու հերոսներին, հայկական, վրացական և այլոց պատմամշակութային ժառանգությունը յուրացնելուն, խորհրդային պատմագրության կողմից իրականցված ադրբեջանամետ գործունեությանն է անդրադարձել «Գեղարդ» հիմնադրամի վերլուծաբան, պ․գ․թ, դոցենտ Գոռ Մարգարյանը «Երրորդ հազարամյակ» հաղորդաշարի տաղավարում։
Խոսելով հազարամյա պատմություն ունեցող հայ և վրաց ժողովուրդների կողքին ինքնության փնտրտուքի մեջ գտնվող «ադրբեջանցի» ժողովրդի արհեստականորեն կերտված պատմության մասին՝ Գոռ Մարգարյանը նշել է․«Ինքնության փնտրտուքը տանում է նրան, որ նրանք (խմբ․՝ ադրբեջանցիները) փորձում են ոչ միայն թյուրքական ինքնություն ունենալ, այլև յուրացնել տարածաշրջանի ամբողջ ժառանգությունը, կարա-կոյունլուներին, ակ-կոյունլուներին համարել իրենց նախնիներինը, յուրացնել Աղվանքի պատմամշակութային ամբողջ ժառանգությունը»։