2025
2025-08-20
Միջազգային գիտական որոշ ամսագրերում հրապարակվող հակագիտական և ընդգծված հետևողականությամբ տարածվող հակահայկական տրամադրությունների, պատմության խեղաթյուրմամբ ադրբեջանական քարոզչությունը տարածող դրվագների, այդ պարբերականներում գիտականության սկզբունքների ոտնահարման մասին է խոսել «Գեղարդ» հիմնադրամի վերլուծաբան, պ․գ․թ․, դոցենտ Գոռ Մարգարյանը։ «Ռադիոլուր» լրատվականի եթերում անդրադառնալով Վրաստանում հրապարակվող «Կովկասը և աշխարհը» միջազգային գիտական ամսագրում լույս տեսած մեկ տասնյակից ավելի հոդվածներին՝ Գոռ Մարգարյանը նշել է, որ հիշյալ ամսագրի խմբագիրն «Արևմտյան Ադրբեջան»՝ պետական քարոզչության կեղծ նարատիվներն առաջ տանող կազմակերպության անդամ է։ Խոսելով «Արդի գիտական միտք» պարբերականի մասին՝ վերլուծաբանն ընդգծել է, որ առնվազն վերջին հինգ տարիներին այս պարբերականը հրապարակել է հակագիտական և հակագիտական հոդվածներ։
«Գեղարդ» հիմնադրամի տնօրեն պ․գ․թ․, դեցենտ Ռոբերտ Ղազարյանն, անդրադառնալով թեմային, նշել է, որ սա հիմնադրամի աշխատանքի հիմնական ուղղություններից մեկն է, որի շնորհիվ գիտական ամսագրերը կզգուշանան հակագիտական թեզերին ազատ հարթակ տրամադրելուց․ «Այդ հոդվածները ոչ միայն հակահայկական են, այլև՝ հակագիտական, չհիմնավորված և չփաստարկված, և իրավունք չունեն տպագրվելու նման պարբերականներում»։