2025
2025-07-11
Ադրբեջանում ջրային ռեսուրսների հակասանիտարական վիճակը սպառնալիք է ոչ միայն այդ երկրի, այլև՝ տարածաշրջանի և, հատկապես, Հայաստանի համար։ Ադրբեջանական բնապահպանական կեղծ ակտիվության, իշխանության գործելաոճի, տարածաշրջանի համար սպառնալիք հանդիսացող էկոհամակարգին է անդրադարձել «Գեղարդ» հիմնադրամի վերլուծաբան, պ․գ․թ․, դոցենտ Գոռ Մարգարյանը։ Ըստ վերլուծաբանի՝ Ադրբեջանում բնապահպանական խնդիրները բարձրաձայնող լրագրողներն ու բնապահպանները ձերբակալվում են իշխանությունների հրահանգով, իսկ ադրբեջանական իշխանությունների նման գորրծելաոճի վրա աչք է փակում միջազգային հանրությունը։
«Իրականում ունենալով ծայրահեղ ծանր վիճակում գտնվող էկոհամակարգ՝ Ադրբեջանը բնապահպանական տարբեր ձեռնարկումներով, կազմակերպություններով կարողանում է այդ ամենը քողարկել՝ փորձելով ներկայանալ բնապահպանական խնդիրներով իբրև խիստ մտահոգված երկիր»-, նշում է Գոռ Մարգարյանը։ Վերջինիս դիտարկմամբ՝ բնապահպանական կեղծ ակտիվությունը ոչ այլ ինչ է, քան greenwashing (խմբ․՝ «կանաչ լվացում»), որն Ադրբեջանի իշխանություններն օգտագործում են սեփական քաղաքական հայատյաց նպատակներով, ներքին լսարանին, իրենց ակտիվիստներին, լրագրողներին ճնշելու ֆոնին, և այդ ամենը կատարում են հետևողականորեն ու պարբերաբար։