2026

«Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ․ պատմամշակութային առնչություններ» միջազգային գիտաժողովը ՀՀ ԳԱԱ-ում է համախմբել առաջատար գիտնականների տարբեր երկրներից

2024-04-05

Սույն թվականի մարտի 28-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ․ պատմամշակութային առնչություններ» թեմայով եռօրյա միջազգային գիտաժողովը, որի նպատակն է քննարկել Հայոց պետականության դերը տարածաշրջանում, Հայաստանի առնչությունները հարևան պետությունների և ժողովուրդների հետ․ տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ-ից։ Գիտաժողովին մասնակցեցին պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, գիտնականներ ԱՄՆ-ից, Բելառուսից, Գերմանիայից, Եգիպտոսից, Իտալիայից, Իրանից, Հնդկաստանից, Հունաստանից, Հունգարիայից, Ճապոնիայից, Մեծ Բրիտանիայից, Չինաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Ֆրանսիայից։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում