2025
2025-06-17
Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ «Հայոց ազգագրության թանգարանի գորգերի ընտրանի» գրքի հանդիսավոր շնորհանդեսը։ Գիրքը տպագրվել է Հայոց ազգագրության թանգարանի նախաձեռնությամբ և «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի մասնակցությամբ ու աջակցությամբ։ Գիրքը հստակ արձանագրում է՝ հայկական գորգագործության հազարամյակների պատմությունն ու փաստում, որ ոչ ոք չի կարող յուրացնել կամ խեղաթյուրել դրանց հայկականությունը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրքում ներկայացված են պատմական Հայաստանի բոլոր նահանգների գորգագործական կենտրոններում հազարամյակների ընթացքում ձևավորված հայոց գորգարվեստի ավանդույթները, ինչպես նաև հայկական գաղթօջախներում ստեղծված գորգեր։