2026
2024-04-05
Մարտի 28-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում իր աշխատանքը սկսեց «Հայաստանը որպես քաղաքակրթական խաչմերուկ. Պատմամշակութային առնչություններ» միջազգային գիտաժողովը։ Միջոցառմանը, որը կազմակերպել են «Օրբելի» տեղեկատվական-վերլուծական կենտրոնը, «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը և Երևանի պետական համալսարանը, մասնակցում էին շուրջ 5 տասնյակ հրավիրյալ և նույնքան Հայաստանի գիտնականներ, ինչպես նաև դեսպաններ, մշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, ունկնդիրներ և ուսանողներ։