2025
Հաջորդ ամիս ԱՄՆ Կրոնական միջազգային հանձնաժողովը վիրտուալ լսումներ կանցկացնի Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ։ Կազմակերպությունն արձանագրել է 500 հայկական ոչնչացված կոթողների փաստը, սակայն դրանց թիվն Արցախում անցնում է 700-ից։
Անդրադառնալով թեմային՝ «Գեղարդ» հիմնադրամի վերլուծաբան, պ.գ.թ., դոցենտ Գոռ Մարգարյանը նշել է, որ բռնազավթած Արցախում Բաքուն ջնջում է հայկական հետքը՝ հայատառ արձանագրությունները ջնջելով, կամ դրանք փորձում է ներկայացնել աղվանական՝ արհեստականորեն աղվանականը կապելով Ադրբեջանի հետ։ Ադրբեջանի ձեռագիրը տարիներ անց էլ անփոփոխ է ու այդպիսին էլ կմնա։