2025

Նպատակն էր՝ կեղծել պատմությունը․ հայագիտական շրջանակներն ապրիլի 10-ին Վատիկանում տեղի ունեցածը գիտաժողով չեն անվանում

Armradio.am. Արևելագետ, «Գեղարդ» վերլուծական հիմնադրամի վերլուծաբան Հասմիկ Կիրակոսյանը դժվարանում է ապրիլի 10-ին Վատիկանում տեղի ունեցածը գիտաժողով անվանել։ Ասում է՝ այդ իրադարձությունը ո՛չ կազմակերպման ձևով և ո՛չ էլ քննարկված թեմաներով չի համապատասխանում ակադեմիական այդ կատեգորիային։

Ադրբեջանի կառավարության ֆինանսավորմամբ ու Վատիկանում Ադրբեջանի ներկայացուցչության ջանքերով մի քանի գիտնական փակ քննարկում է ունեցել, արևելագետի խոսքով՝ հիմնական նպատակը պատմական իրողությունները ջնջելն ու նոր պատմություն հորինելն էր․

«Նրանց հիմնական նպատակը եղել է իբրև բազմամշակութայնության, բազմակրոնության պատմության քողի տակ պատմությունը կեղծելը և ցույց տալը, որ Նախիջևանում, Արցախի տարածքում և ընդհանրապես Կովկասում հայկական քրիստոնեական ժառանգություն գոյություն չի ունեցել, ամբողջ քրիստոնեական ժառանգությունը միանշանակ եղել է աղվանական»։ 

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում