2025

Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը հասել է 357-ի․ ինչ են պատմում այդ երկրի ձերբակալվածները

Ադրբեջանի քաղբանտարկյալների ազատության միությունն օրերս հրապարակել է մի ցուցակ, ըստ որի՝ այդ երկրում 357 քաղբանտարկյալ կա։ Ցուցակում ընդգրկված անձինք դասակարգվել են 12 խմբերում՝ լրագրողներ և բլոգերներ, իրավապաշտպաններ, ընդդիմադիր գործիչներ, քաղհասարակության ներկայացուցիչներ և այլք։ «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի վերլուծաբան, կովկասագետ Ստելլա Վարդանյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում մանրամասնում է՝ ցուցակի վերջին համալրումը փետրվարի 21-ին է եղել, ձերբակալվել է ևս մեկ լրագրող։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում