2025
Արցախի կամ Խամսայի մելիքությունները կարևոր դերակատարում են ունեցել տարածաշրջանում։ Խամսայի մելիքությունների մեջ էին մտնում Գյուլիստանի, Ջրաբերդի, Խաչենի, Վարանդայի և Դիզակի մելիքությունները, որոնց տիրույթները տարածվում էին Գանձակի սահմաններից մինչև Արաքսի ափերը։ Խամսայի մելիքները հատկապես հզորացել էին 17-րդ դարի վերջերին և 18-րդ դարի սկզբին։ Քաղաքական ի՞նչ դիրքորոշում ունեին այս մելիքությունները, ինչպիսի՞ հարաբերություններ ունեին միմյանց հետ․ թեման ներկայացնում է «Գեղարդ» հիմնադրամի վերլուծաբան, պ․գ․թ․ Արտակ Մաղալյանը։