2025
FactorTV-ի զրույցը «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Ռոբերտ Ղազարյանի հետ։
-Պարոն Ղազարյան, «Գեղարդ» հիմնադրամը ստեղծվեց, երբ Ադրբեջանը պաշտոնական մակարդակով հայտարարեց, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» նախաձեռնության մասին։ Այդ նախաձեռնությունը, կարծես, ընդարձակել է իր գործունեությունը․ Ադրբեջանի «Արևմտյան Ադրբեջան» համայնքի կողմից Հայաստանից բռնի վտարված ադրբեջանցիների համար միջազգային համաժողով էր կազմակերպվել, որին մասնակցելու համար Բաքու էր ժամանել Թուրքիայի նախկին ԱԳ նախարար, այժմ պատգամավոր Մևլութ Չավուշօղլուն։ Ապա «Արևմտյան Ադրբեջանի» մասին հարցին անդրադարձավ ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Կարելի՞ է եզրահանգել, որ Թուրքիան ու Ռուսաստանը աջակցում են Բաքվի «Արևմտյան Ադրբեջան» թեզին։
– «Արևմտյան Ադրբեջան» թեզը նոր չէ, այն ակտիվացավ 2020 թ․ պատերազմից հետո, երբ նրանք փորձեցին դա բերել քաղաքական դաշտ և ինստիտուցիոնալ մակարդակով մեզ վրա ճնշում գործադրել։ Հարցի արտաքին գործոնի մասով, Թուրքիան միանշանակ աջակցում է «Արևմտյան Ադրբեջան» թեզին։ Թուրքիայի համար սա լավ միջոց է հերթական ճնշում գործադրելու Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ ՌԴ առումով, գոնե պետական մակարդակով, նրանք այդպիսի հայտարարություն չեն արել ու չեն էլ կարող անել։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև հղումով