2025
ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց «Շիրվանի, Գարդմանի և Նախիջևանի հայությունը. տեղաբնիկությունից մինչև փախստականություն» խորագիրը կրող գիտաժողովը, որի նպատակն է քննարկել Շիրվանի, Գարդմանի և Նախիջևանի հայության խնդիրները՝ վեր հանելով պատմական արդարության վերականգնման, բռնագաղթած հայերի իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի և «Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության կողմից կազմակերպված գիտաժողովի հիմնական թեմաներն են՝ փախստականների իրավունքների պաշտպանությունը, բռնագաղթերը և իրավական հիմնախնդիրներն, ինչպես նաև էթնոժողովրդագրական փոփոխությունների ու տարածաշրջանի սոցիալ-տնտեսական իրավիճակի վերլուծությունը: