2025

Ինքնությունն Անդրկովկասում և հայատյացության քաղաքականությունն Ադրբեջանում

Անդրկովկասում հայկական ինքնությունն ու դրա պատմական ճշմարտությունը շարունակաբար սպառնալիքի տակ են հայտնվում Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականության արդյունքում։ Մոսկվայի հայկական առաջնորդանիստ եկեղեցում կազմակերպված «Ինքնությունն Անդրկովկասում և հայատյացության քաղաքականությունն Ադրբեջանում» խորագրով միջազգային գիտաժողովը, որը նախաձեռնել էին «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամն ու Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի Լազարյանների անվան հայագիտական կենտրոնը, դարձավ կարևոր հարթակ՝ համախմբելու Հայաստանի և Ռուսաստանի փորձագետներին, պատմաբաններին, գիտական հաստատությունների ու հոգևոր շրջանակների ներկայացուցիչներին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում