2025

«Պատմություն և իրականություն». NEWS.am-ի և «Գեղարդ» հիմնադրամի նախագիծը

NEWS.am-ը և «Գեղարդ» հիմնադրամը «Բա իմացա՞ր» նախագծում «Պատմությունը և իրականությունը» խորագրով նոր շարք են սկսում, որի առաջին թողարկման ընթացքում լրագրող Տիրուհի Բայբուրդյանի հետ հարցազրույցում  «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Ռոբերտ Ղազարյանը խոսել է  Ադրբեջանի պատմական կեղծարարությունների, դրա ակունքների և նպատակների մասին։

1918 թվականին առաջին անգամ հռչակվելով որպես պետություն՝ Ադրբեջանը խնդիր է դրել ստեղծել նոր ժողովուրդ և այդ գործընթացն ու ազգային արմատների փնտրտուքը  շարունակում է մինչ օրս․ ի վերջո, ադրբեջանցիները հին Աղվանքի  ժողովուրդների հետնո՞րդն են, շիա մահմեդական մշակույթի կրո՞ղներ, թաթարնե՞ր, առանձին թյուրքական ցե՞ղ, թե՞ թուրք ժողովրդի հետ մեկ ամբողջություն։  Խորհրդային տասնամյակներին Ադրբեջանում պատմություն հորինելու նպատակը ազգային մշակույթի ստեղծումն էր՝ ջանալով «հնեցնել» ադրբեջանցիներին, սեփական էթնոսը տանելով հին դարեր։ Բայց, քանի որ միջնադարում և դրանից առաջ էլ տարածաշրջանում կային պետություններ ու ժողովուրդներ, պետք էր գողանալ, և որոշվեց շեշտադրումը դնել Հին Աղվանքի վրա՝ ադրբեջանցիներին «դարձնելով» այդ պետության քրիստոնյա ժողովուրդների ժառանգորդը։ Մեկ այլ ուղղություն էր Ադրբեջանի այսօրվա տարածքում գտնվող Մարաստանի կամ էլ ավելի հին՝ Ուրարտուի հարևան Մաննա պետության ժողովուրդներից սերելու շուրջ «ուսումնասիրությունը»։ Հետևողականորեն պատմագիտական «աշխատություններում» ու դասագրքերում ներկայացվում է, թե, իբր, իրենք միշտ եղել են այստեղ, իսկ հայերը  եկվոր են, որոնց ռուսներն են բերել Պարսկաստանից։ Այս հետևողական ջանքերն են հակահայկականությունը դարձրել  դեռ ձևավորվող ադրբեջանական էթնոսի բնորոշ գծերից մեկը։

Շարունակությունը՝ այստեղ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում