2026
2024-10-17
«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի տնօրեն, պ․գ․թ․ Ռոբերտ Ղազարյանն այսօր «Քարոզչությունն ու գիտությունը․ «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի օրինակը» թեմայով դասախոսություն-քննարկում անցկացրեց ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնում։
Հիմնադրամի օրինակով Ռոբերտ Ղազարյանը ներկայացրեց գիտության և քարոզչության դերը ժամանակակից աշխարհում՝ թվարկելով հիմնադրամի գործիքակազմը։
Ղազարյանը մատնանշեց, թե ինչպես են Ադրբեջանն ու Թուրքիան քարոզչության միջոցով ազդում հասարակության վրա, փորձում խեղաթյուրել տեղեկատվությունը և օգտագործում մեդիան, հասարակական կազմակերպություններն ու ինստիտուտները՝ իրենց ազդեցության ոլորտը ընդլայնելու համար։
Ըստ Ռոբերտ Ղազարյանի՝ եթե քարոզչությունը ճիշտ ծառայեցնենք գիտությանը, ապա հնարավոր է ստանալ որակյալ արդյունք, ինչը և կիրառում է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը։
Սեմինարին մասնակից ուսանողները հետաքրքրվեցին ադրբեջանցի գիտնականների հակագիտական մոտեցումների ու թեզերի տարածման, դրանցից բխող վտանգների մասին։ Հարցեր հնչեցին նաև հայ֊-ադրբեջանական առկա խնդիրների և դրանց հնարավոր լուծումների վերաբերյալ։
«Գիտության և մեդիայի դերը տեղեկատվական պայքարում» խորագրով հաջորդ սեմինարը տեղի կունենա վաղը՝ հոկտեմբերի 18-ին՝ ժամը 13:00-ին, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում։