2024
Ադրբեջանցիները շարունակում են ոչնչացնել Արցախի բնակավայրերի պատմական կերպարն ու մշակութային ժառանգությունը։ Ադրբեջանական հերթական վանդալիզմը դրսևորվեց Ստեփանակերտի Թումանյան փողոցի հին հատվածի շինությունները ոչնչացնելով։ Հողին են հավասարեցվել 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին կառուցված հայկական շենքերը։