2025
Սյունիքի «Շիկահող» պետական արգելոցում ադրբեջանական դիրքեր և ճանապարհներ կառուցելու նպատակով ապօրինի հատվել են հազարավոր ծառեր, ոչնչացվել է կենդանական աշխարհը։ Այս փաստերն արձանագրվում են այն փուլում, երբ Բաքուն պատրաստվում է ՄԱԿ-ի Կլիմայի հարցերով գագաթնաժողովին։
Թեմայի վերաբերյալ «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը մեկնաբանություն է տվել «Հանրային ռադիո»-ին` նշելով, որ Ադրբեջանի ղեկավարությանը չեն հետաքրքրում բնապահպանական խնդիրները։ Սա իրենց քաղաքականության մի մասն է․ տարբեր գործիքակազմ օգտագործելով՝ նրանք փորձում են ճնշում գործադրել Հայաստանի վրա և ձևավորել իրենց երկրի «բնապահպանական իմիջը»։