2025
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկել է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված «Պատմամշակութային ժառանգության հիմնախնդիրները հետխորհրդային շրջանում» թեմայով միջազգային գիտաժողովը, որին մասնակցում են ոչ միայն հայաստանյան, այլև արտասահմանյան շատ երկրների գիտական և բուհական կենտրոնների ներկայացուցիչներ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը ողջույնի խոսքում նշեց, որ գիտաժողովի ընթացքում քննարկվելու են պատմական նշանակություն ունեցող այն գործընթացները, որոնք տեղի են ունեցել հետխորհրդային շրջանում և մեր տարածաշրջանում։ Նրա բնորոշմամբ՝ Երևանն այսօր վերածվել է հասարակագիտական քննարկումների տարածաշրջանային հարթակի։