2025

Թեհրանը մշտապես վարել է հավասարակշռված քաղաքականություն, պետք չէ սպասել էմոցիոնալ վրեժխնդրության. Գոռ Մարգարյանի անդրադարձը՝ Իրան-Իսրայել հավանական առճակատմանը

Իրանի Իսլամական Հանրապետության և Իսրայելի միջև կանխագուշակվող հնարավոր բախումների կամ լայնամասշտաբ հակամարտության մասին խոսելիս՝ կարևոր է հասկանալ, որ այս պարագայում գործ ունենք Իրան պետության և իրանցի ժողովրդի հետ, որն ունի պետականության հազարամյակների պատմություն, և ուղղակիորեն պետք չէ հաշվի առնել միայն այն պնդումը, թե այստեղ հարցերը լուծվելու են էմոցիոնալ կամ զգայական մակարդակով։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Գեղարդ» հիմնադրամի և Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, պ.գ.թ. դոցենտ Գոռ Մարգարյանն՝ անդրադառնալով Մերձավոր Արևելքում տիրող լարվածությանը, մասնավորապես՝ Իրանի և Իսրայելի միջև ենթադրյալ ռազմական գործողություններին:  

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում