2025
ԳԱԱ-ում այսօր տեղի է ունեցել աշխարհագրագետ, քարտեզագետ Ռուբեն Գալչյանի «Ադրբեջանի 2014 թ․ ազգային ատլասի «պատմական» քարտեզների քննություն և «Արևմտյան Ադրբեջան» հորինված եզրույթը» գրքի շնորհանդեսը։ Այն երկլեզու է, հրատարակվել է հայերենով և անգլերենով։ Գրքում երկու ծավալուն հոդվածներ են, որոնք բացահայտում ու վերլուծում են Ադրբեջանի քարտեզագրական զեղծարարությունները։