2024
Հուլիսի 12-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում (ք․ Երևան, Մ․ Բաղրամյան պող․, 24) տեղի կունենա աշխարհագրագետ, քարտեզագետ-քարտեզաբան Ռուբեն Գալչյանի «Ադրբեջանի 2014 թ․ ազգային ատլասի «պատմական» քարտեզների քննություն և «Արևմտյան Ադրբեջան» հորինված եզրույթը» երկլեզու գրքի շնորհանդեսը։
Գրքում զետեղված է երկու հոդված՝ կապված Ադրբեջանի քարտեզագրական զեղծարարությունների հետ։ Առաջին հոդվածը վերաբերում է Ադրբեջանում 2014 թ․ Ազգային ատլասում օտար քարտեզագետների կողմից կեղծված քարտեզների քննարկմանը՝ դրանք դիտարկված բնօրինակների հետ։ Երկրորդ հոդվածը նվիրված է Հայաստանի Հանրապետության տարածքն «Արևմտյան Ադրբեջան» ներկայացնող ադրբեջանական կեղծարարության բացահայտմանը։
Գիրքը տպագրվել է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։