2025
2024 թ․ օգոստոսի 29-30-ը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան և «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը կազմակերպում են «Պատմամշակութային ժառանգության հիմնախնդիրները հետխորհրդային շրջանում» թեմայով միջազգային գիտաժողով։
Գիտաժողովի նպատակն է համախմբել միջազգային և տեղական հետազոտողներին և գիտնականներին, ովքեր զբաղվում են մշակութային ժառանգության պահպանության և հանրայնացման խնդիրներով, հետխորհրդային շրջանում ծագած կոնֆլիկտների և դրանց արդյունքում պատմամշակութային ժառանգության վիճելի հարցերով։
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը և անգլերենը։
Զեկուցումների տևողությունը` մինչև 15 րոպե:
Զեկուցումների դրույթները կտպագրվեն մինչև գիտաժողովի անցկացումը։ Զեկուցված նյութերը կրկնակի գրախոսումից և հրատարակության երաշխավորումից հետո կտպագրվեն առանձին ժողովածուով։
Գիտաժողովի կազմկոմիտեն կհոգա արտերկրի այն մասնակիցների ծախսերը (ճանապարհածախս, կեցություն, սնունդ), որոնց մասնակցության հայտը կհաստատվի։
Խնդրում ենք Ձեր մասնակցության վերաբերյալ հայտը մինչև 2024 թ․ հուլիսի 20-ը ուղարկել հետևյալ էլ․ հասցեին՝ [email protected] կամ լրացնել հայտաձևը։
Ստացված հայտերն անցնելու են մասնագիտական դիտարկման փուլ։ Դիտարկման արդյունքների վերաբերյալ հայտատուները կտեղեկացվեն մինչև 2024 թ․ հուլիսի 25-ը։
Գիտաժողովի կազմկոմիտեն իրավասու է մերժելու այն զեկուցումները, որոնք չեն համապատասխանում գիտաժողովի պահանջներին:
Գիտաժողովի կազմկոմիտե