2026
2024-05-29
Շահ Իսմայիլ I Սեֆյանը (կառավարել է 1502-1524 թթ․) Պարսկաստանի Սեֆյան տերության հիմնադիրն է։ Նա ազգությամբ կա՛մ քուրդ էր, կա՛մ թալիշ, կա՛մ պարսիկ։ Մայրական գծով նրա նախնիներից էին ակ-կոյունլուների տիրակալ Ուզուն-Հասանը և բյուզանդական արքայադստրերից մեկը։ Նրա բանակը հիմնականում կազմված էր շիա թյուրքախոս ղզլբաշների ցեղերից։ Նրա արքունիքի պաշտոնական լեզուն պարսկերենն էր։ Նա նաև պոետ էր, և պահպանվել են նրա պարսկերեն և թյուրքերեն (թյուրքերեն, ոչ ադրբեջաներեն) գրված բանաստեղծությունները։ Նրա տերության կենտրոններից մեկն էր Ատրպատականի (պատմական Ադրբեջանի) Թավրիզ քաղաքը։ Որևէ փաստաթուղթ չկա, որտեղ նա իրեն նշի որպես ադրբեջանցի։