2024

Հայաստանը որպես քաղաքակրթական խաչմերուկ․ պատմամշակութային առնչություններ

Ժողովածուն ընդգրկում է «Հայաստանը որպես քաղա քակրթական խաչմերուկ. պատմամշակութային առնչություններ» մի ջազգային գիտաժողովի զեկուցումների հիմնադրույթները։ Նախատեսված է հայագետների, արևելագետների, միջազգայնագետների և հայագիտությամբ հետաքրքրվող ընթերցող լայն շրջա նակների համար։

168 էջ, 2024, Երևան, «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամ հրատ.

Կարդալ

Խոջալուի «ցեղասպանությունը» և դրա առաքելությունը ղարաբաղյան կոնֆլիկտում

Հրանուշ Խառատյան

ԼՂԻՄ-ի Ասկերանի շրջանի Խոջալու ադրբեջանաբնակ բնակա վայրի՝ 1992 թ. փետրվարի 25–26-ին գրավումը հայկական զինուժի կողմից Ադրբեջանում անվանում են «Խոջալուի ցեղասպանություն»: Այն ներկայացնելու համար Ադրբեջանը եւ Թուրքիան իրականացնում են մեծ ծավալի քարոզչական աշխատանք: Շուտով կլրանա Խոջալուի գրավ ման 30 տարին, բայց մինչեւ այ սօր որեւէ հետազոտություն այս նորահայտ «ցեղասպանության» շուրջ չկա: Սույն աշխատանքը փորձ է մանրակրկիտ նյութերով ներկայացնելու Լեռնային Ղարաբաղի ռազմական ուժերի կողմից Խոջալուի գրավման, դրա նախապատրաստության, Ադրբեջանի իշխանությունների կողմից Խոջալուի պաշտպանության ծրագրերը եւ գրավման գործողությունները, գրավումից հետո տեղի ունեցած գործընթացները եւ Խոջալուի բնակչության ճակատագիրը: Գրքում մասնակի անդրադարձ կա նաեւ Խոջալուի գրա- վումը «ադրբեջանական ցեղասպանություն» ներկայացնելու նախապատրաստության եւ պատճառների մասին: Գիրքը հետաքրքիր կլինի ոչ միայն ղարաբաղյան կոնֆլիկտով եւ դրա պատմությամբ հետաքրքրվողներին, այլեւ ընթերցող լայն շրջաններին:

224 էջ, 2021, Երևան, ՀԱԻ հրատարակչություն հրատ., ISBN: 978-9939-886-17-6

Կարդալ